Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է․
2022 թվականի 4-րդ նստաշրջանի ընթացքում կառավարությունը 147 նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որոնք ընդունվել են, 39 նախագիծ էլ ընդունվել է ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 1 նախագիծ` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից։ Ստորեւ ներկայացնում ենք նախորդ տարվա ամենաաղմկահարույց օրենսդրական փոփոխությունների նախագծերը, որոնց մի մասն այդպես էլ չի ընդունվել։
1. Օգոստոսի 4-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ են ադրբեջանցիների՝ Հայաստան անարգել մուտքն ապահովել, եւ դա կազմակերպելու համար հրահանգ էր տվել Ազգային անվտանգության ծառայությանը։ Փաշինյանի հայտարարությունից մեկ շաբաթ անց ԱԱԾ-ն շրջանառության մեջ էր դրել կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ Սոթք, Երասխ եւ Քարահունջ համայնքների տարածքում՝ հայ- ադրբեջանական սահմանին, պետք է անցակետեր տեղադրվեն։ Փաշինյանը, ըստ ամենայնի, հույս ուներ, թե այսպես կարող է փակել «Զանգեզուրի միջանցքի» հարցը, սակայն Ադրբեջանը ոչ թե ճանապարհ էր ուզում Հայաստանից, այլ հենց միջանցք։
2. Ամենաաղմկահարույց նախագծերից մյուսը «24 մլն դրամով բանակից ազատվելու» մասին օրենքի նախագիծն էր, որը հեղինակել էր պաշտպանության նախարարությունը։ Ըստ այդ նախագծի՝ զինապարտ քաղաքացին կարող էր պետական բյուջե վճարել 24 մլն դրամ եւ միայն 4 ամիս տեւողությամբ ուսումնական փուլ անցնել բանակում, ապա՝ զորացրվել։ Այս նախագծի վերաբերյալ արձագանքներն այնքան բացասական էին, որ, ի վերջո, հեղինակները հրաժարվեցին դրանից։
3. 2022 թվականի ընթացքում օրենքում փոփոխությունների եղանակով բարձրացվեց նախ ԲԴԽ անդամների ու նախարարի, ապա գլխավոր դատախազի աշխատավարձը։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ամսական եկամուտներն ավելացան 50 տոկոսով, իսկ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանինը՝ 100 տոկոսով։ Փոփոխությունները կատարվել էին «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում։
4. Նոյեմբերի վերջին խորհրդարանը շրջանառության մեջ էր դրել հայտարարության նախագիծ, որով Ազգային ժողովը պետք է հայտարարեր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չէր համաձայնել այդ նախագծին։
5. ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, որով սահմանվում էր քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ 21 տարեկան, եւ չեղարկվում էր զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։ Այսինքն՝ 21 տարին լրացած ցանկացած քաղաքացի կարող էր զենք ձեռք բերել 10 տարի ժամկետով՝ նախկին 5 տարվա փոխարեն։ Այդ նախագիծն ԱԺ-ն ընդունեց հոկտեմբերի 5-ին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։