Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը խորացնելու է ռազմաքաղաքական համագործակցությունը Ադրբեջանի հետ, նշեց. «Այդ բոլոր հայտարարություններին պետք է ուշի ուշով հետևենք, ընդունենք ի գիտություն և միշտ պետք է երկու հանգամանք հաշվի առնենք` առաջինը՝ անվտանգության պաշտպանության հարցերում մենք մեր հույսը առաջին հերթին պետք է դնենք մեզ վրա, երկրորդ՝ համագործակցությունը տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ նպաստում է, որ այդ հնարավոր սպառնալիքը հնարավորինս չեզոքանա: Այդ համատեքստում է նաև մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ, ոչ ավելի, որովհետև եթե մեծ սպասելիքներ կան, որ Ռուսաստանը կգա, մեր փոխարեն մեր անվտանգության խնդիրները կլուծի, կոպիտ սխալ է, դրանից հետո կարող է հիասթափություն լինել»:
Շավարշ Քոչարյանը շեշտեց, որ ցանկացած երկիր ելնում է իր շահերից, և որտեղ երկու պետությունների շահերը համընկնում են, այդտեղ դու ունես լիարժեք համագործակցություն: Ինչ վերաբերում է հարցին, թե այս շրջանում չե՞ն համընկնում ՀՀ-Ռուսաստան շահերը, փոխնախարարը պատասխանեց. «Մենք մեր շահերը լավ գիտենք, Ռուսաստանն էլ իր շահերը գիտի, և մենք պետք է միշտ հստակ գիտակցենք, թե որտեղ է այն եզրը, որտեղ կար շահերի համընկնում: Մյուս կողմից` շատ կոպիտ սխալ կլիներ, երբ այն մարդիկ, ովքեր ավելի մեծ սպասելիքներ ունեին Ռուսաստանից, հիմա մտնեն այլ ծայրահեղության մեջ և փորձեն Ռուսաստանին դարձնել մեզ թշնամի, դա կլինի ամենամեծ սխալը»: