Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց որոշում`պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու, էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձևով ձեռք բերելիս շահագործվող էլեկտրոնային համակարգերի տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանելու մասին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հարկ համարեց հստակեցնել,, որ այսօր Հայաստանի քաղաքացիներին առաջարկվում է էլեկտրոնային գործիքակազմ: Բայց այս դաշտը կաշխատի այն դեպքում, երբ մեծանա այն քաղաքացիների թիվը, ովքեր կցանկանան օգվել այդ ծառայությունից:
«Մենք կկարողանա՞նք համաչափ լցնել այդ դաշտը, որպեսզի քաղաքացուն տրամաբանական ու ձեռնտու լինի գալ այդ դաշտ»- հարցրեց վարչապետը:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ներկայացվող նախագծով հստակեցվում է պետական այն մարմինների շրջանակը, որոնք այդ ծառայությունը կմատուցեն, կինտեգրվեն այդ համակարգին: Պետական մարմիններին կհետևեն բանկերը, այդպես է ցույց տալիս միջազգային փորձը, իսկ երրորդ փուլում այդ համակարգին կմիանա մասնավոր հատվածը: Դավիթ Հարությունյանը նշեց, որ երկու համակարգ արդեն իսկ կիրառում է այն` առողջապահության և արդարադատության համակարգերը: