Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում կապի, տրանսպորտի և ՏՏ նախարորությունը ներառել է մի հարց, ըստ որի գործադիր մարմինների ղեկավարները պետական մարմինների կողմից «Ինտերնետ կապի տրամադրման» ծառայությունների գնումը կիրականացնեն միայն այն կազմակերպություններից, որոնք կմատուցեն «ծառայության ժխտում/բաշխված ծառայությունների ժխտում» (ԴՈՍ/ԴԴՈՍ (DOS/DDoS) (այսուհետև «ԴՈՍ») հարձակումներից պաշտպանված ինտերնետ կապ:
Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Ինտերնետ Կառավարման Համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից ներկայացված առաջարկությունը, որի նպատակն է պետական մարմինների կողմից «Ինտերնետ կապի տրամադրման» ծառայությունների գնման գործընթացում սահմանել տեխնիկական նվազագույն պահանջներ, որպեսզի գնվի միայն «ԴՈՍ» հարձակմներից պաշտպանված ինտերնետ կապ:
Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և պետական համակարգում դրա համատարած կիրառումը, ինչպես նաև ինտերնետ միջավայրում հակերային և «ԴՈՍ» հարձակմների հաճախակիությունը ՀՀ-ում սահմանված չէ պետական մարմինների կողմից «Ինտերնետ կապի տրամադրման» ծառայությունների գնման գործընթացում պաշտպանված ինտերնետ կապի մատուցման նվազագույն պահանջները:
Որոշման նախագծով սահմանվում է տեխնիկական նվազագույն պահանջներ օգտվողներին և ցանցերը պաշտպանելու «ԴՈՍ» հարձակմներից:
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կբարձրացվի պետական մարմիններում տեղեկատվական անվտանգության մակարդակը, ինչպես նաև օգտվողները և պետական մարմնի տեղեկատվական համակարգերը ու ցանցերը պաշտպանված կլինեն «ԴՈՍ» հարձակումներից: