կարևոր
4090 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-20 15:00
Հասարակություն

15 տարի առաջ էլ «Իդրամ»-ի համակարգիչներն ու փաստաթղթերն էին տարել, ինչպես հիմա gg-ինը, դրանից հետո սկսեցինք զարգանալ, նույնը gg-ին է սպասվում

15 տարի առաջ էլ «Իդրամ»-ի համակարգիչներն ու փաստաթղթերն էին տարել, ինչպես հիմա gg-ինը, դրանից հետո սկսեցինք զարգանալ, նույնը gg-ին է սպասվում

15 տարի առաջ 6-րդ վարչությունը հորինված գործով հյուր էր եկել «Իդրամ»-ի գրասենյակ, բոլորիս համակարգիչներն ու մեր բոլոր փաստաթղթերը հավաքել, տարել էին «զննության»։ Այս մասին գրում է Idram վճարային համակարգի հիմնադիր Գևորգ Պողոսյանը, և մանրամասնում․

«Չնայած նրան, որ մի 3 ամիս ինձ «պրոֆիլակտիկ» բանտում պահեցին, մի 2 տարի ստուգողից ստուգող քաշքշեցին, հասանք անգամ «Ֆիննախի КРУ», գործն իհարկե կարճվեց, «Իդրամ»-ն իհարկե հաղթեց ու մինչև այսօր Հայքի ամենամեծ վճարային համակարգն է։

Դրանից 5 տարի հետո gg-ն հիմնադրվեց, իմ ՇԱՏ լավ ընկեր Խաչատուր Գրիգորյանն էլ համահիմնադիրն է, 10 տարի հաղթական զարգացումներից ու մեր շուկայում նոր մշակույթ ձևավորելուց հետո այսօր Ջիջին է «ստուգողներն» հյուրընկալել։

Բան չի փոխվել, էլի մեզ ստիպում են, որ գործ անելու փոխարեն խնդիրներ լուծենք, բայց մի կարևոր բան կա, ձեռներեցի գործը հենց խնդիրներ լուծելն է, ու Ջիջին այս խնդիրներն էլ կլուծի, ու ամեն խնդիր, որ մեզ չի կոտրում, մեզ շատ ավելի ուժեղ է դարձնում, իսկ Խաչատուրը ու Ջիջիի ՄԵԾ թիմը կոտրվողներից չեն։

Հ.Գ. ես որ նստած էի մեր թիմը 3 անգամ ավելի մեծ տեմպերով էր գործում, ու մենք ՇԱՏ ավելի թափով սկսեցինք զարգանալ դրանից հետո. նույնը Ջիջիին ա սպասվում

Պինդ կացեք, Հիրուր խետ...»։