Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշում`պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու, էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձևով ձեռք բերելիս շահագործվող էլեկտրոնային համակարգերի տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանելու մասին:
Ըստ այդ որոշման, սահմանվում է պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը: Սահմանվում է, որ պետական մարմինները էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց «Ինտերնետ» ցանցով էլեկտրոնային ծառայությունների մատուցման հասանելիություն ապահովելու նպատակով մինչև 2017 թվականի հոկտեմբերի 01-ը պետք է իրենց տեղեկատվական համակարգերում ներդնեն և համապատասխան պայմանագրեր կնքեն հավելված 2-ով սահմանված բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորների հետ՝ ֆինանսական միջոցների բացակայության դեպքում ըստ անհրաժեշտության մինչև 2017 թվականի օգոստոսի 01-ը մանրամասն հաշվարկներով հիմնավորված ֆինանսավորման հայտ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։ Ներկայացված հայտը պետք է պարունակի առաջարկություն անհրաժեշտ ծախսերը ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով համապատասխան մարմնին հատկացված ընդհանուր միջոցների հաշվին իրականացնելու վերաբերյալ կամ նշում դրա անհնարինության մասին:
Որոշման կարգավորման նպատակն է ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանել էլեկտրոնային ծառայությունների մատուցման պարագայում ինտեգրման միասնական ընթացակարգեր և տեխնիկական չափորոշիչներ։