Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը համատեղ մշակել են նախագիծ, որով առաջարկում են փոփոխություններ և լրացումներ կատարել «Տեղեկատվության ազատության և հանրային տեղեկությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում: Նշվում է, որ օրենքի ընդունման նպատակը Սահմանադրությամբ նախատեսված տեղեկություններ ստանալու իրավունքի իրացման ապահովումն է՝ հանրությանը և յուրաքանչյուր անձի արդյունավետ ու որակյալ հանրային ծառայություններ մատուցելու միջոցով, դա հնարավորություն է տալիս իրականացնել հանրային հսկողություն պետական և ՏԻՄ-երի կողմից իրենց պարտականությունների կատարման նկատմամբ։
Հայաստանում էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ծառայությունների մատուցման ներդրման գործընթացը սկսվել է դեռևս 90-ականներից։ Կառավարությունը 2008 թ.-ին ընդունել է Գործողությունների ծրագիր՝ ուղղված էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացմանը։ Արդյունքում իրականացվել են մի շարք նախաձեռնություններ, հաջողված օրինակներից մեկն Էլեկտրոնային կառավարման գործիքների համակարգն է (www.e-gov.am)՝ ավելի քան 20 առցանց ծառայություններով։ Չնայած դրան պետական կառավարման հատվածում թվային զարգացումը մինչ այժմ ընթացել է անհամաչափ։ Պետական ծառայությունների թվային զարգացումը ներկայումս տարբեր գերատեսչություններում տարբեր փուլերում է:
Հաջորդ խնդիրը տվյալների բազաների միջև արդյունավետ և անխափան փոխգործելիության հարթակի բացակայությունն է։ Բացի այդ, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տեղեկատվության ազատության ապահովման բնագավառում վաղուց օգտագործվում են թվային տեխնոլոգիաներ, տեղեկատվության հասանելիությունն ապահովելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է, օրինակ՝ պետական մարմինների և ՏԻՄ-երի միջև ապահովել տվյալների միասնական օգտագործման գործուն համակարգ (փոխգործելիություն), կիրառելով տվյալների հավաքագրման «մեկանգամյա» սկզբունքը, ապահովել պետական տեղեկատվական համակարգի կառավարման թվային տեխնոլոգիաների ներդրման ինստիտուցիոնալ մեխանիզմների մշակում, թվայնացման ստանդարտների մշակում և ներդրում, անվտանգության չափանիշների ներդրում, միասնական հենքի կիրառում, հիմքեր ստեղծել տվյալների քարտեզագրման և դասակարգման գործընթացի իրականացման համար՝ նախապես հաստատված տվյալների դասակարգման մեթոդաբանության հիման վրա, ձևավորել և սպասարկել պետական ծառայությունների միասնական հարթակ և այլն: Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել պետբյուջեում ծախսերի ավելացման՝ լիազոր մարմնի ստեղծման գործոնով պայմանավորված:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում