կարևոր
283 դիտում, 2 ժամ առաջ - 2024-09-23 15:10
Սպորտ

Հաստատվել է Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղացանկը

Հաստատվել է Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղացանկը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցումների բաժինը հաստատել է Հայաստանի գավաթի 2024/2025 թթ. խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի խաղացանկը, այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հոկտեմբերի 1

«Միկա» - «Լեռնային Արցախ»` 15:00

«Շիրակ» - «Վան»` 19:00

Հոկտեմբերի 2

«Վեստ Արմենիա» - «Սյունիք»` 17:00

«Արարատ» - «Գանձասար»` 19:00

Հոկտեմբերի 3

ԲԿՄԱ - «Ուրարտու»՝  18:00

«Նոա» - «Ալաշկերտ»՝ հետաձգված

Հաշվի առնելով «Նոա» ՖԱ-ի՝ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի հոկտեմբերի 3-ին նշանկված հանդիպումը՝ ՀՖՖ Մրցումների բաժինը հետաձգել է Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Նոա»-«Ալաշկերտ» հանդիպումը:

Միաժամանակ, հաշվի առնելով հոկտեմբերի 3-ին Երևանի ֆուտբոլի ակադեմիայում նշանակված Fastex Պրեմիեր լիգայի 2-րդ մրցափուլից հետաձգված «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը, Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի ԲԿՄԱ-«Ուրարտու» հանդիպումը Երևանի ֆուտբոլի ակադեմիայից տեղափոխվել է Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր: