կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-28 15:00
Հասարակություն

Հայտնի են Բազար Բլոտի ամենամեծ կենդանի մրցաշարի հաղթողները

Հայտնի են Բազար Բլոտի ամենամեծ կենդանի մրցաշարի հաղթողները

Ավարտվեց Վիվառո ընկերության ևս մեկ խոշոր նախաձեռնություն:

ՎիվառոԲլոտի և ԲլոտՔլաբը համատեղ կազմակերպել էին Բազար Բլոտի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցեցին Հայաստանի, և նույնիսկ աշխարհի մակարդակով աննախադեպ թվով մասնակիցներ:

Խոշոր մրցաշարի նախընտրական փուլերն անցկացվեցին օնլայն տարբերակով, որի ընթացքում լավ արդյունք ցուցաբերած մասնակիցներն իրավունք ստացան մասնակցելու կենդանի մրցաշարին:

Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերն անցկացվեցին «Կովկաս» ռեստորանային համալիրում:

Եզրափակիչ անցած 64 մասնակիցներկազմելով 32 զույգ, պայքարեցին լավագույնը ճանաչվելու համար և վիճարկեցին սահմանված մրցանակային ֆոնդը: Իսկ մրցանակային ֆոնդը կազմում էր 3 միլիոն դրամ:

Երկար ու լարված պայքարից հետո, որն ընդմիջվում էր հյուրասիրությամբ, հայտնի դարձանԲազար Բլոտի Հայաստանի բաց առաջնության հաղթողները:

Առաջին տեղ գրաված Սուրեն Փանոսյան և Համլետ Գևորգյան զույգը պարգևատրվեց գավաթներով և պատվոգրերով, ինչպես նաև յուրաքանչյուրը ստացան 500.000 դրամ գումար:

Երկրորդ տեղի մրցանակային ֆոնդը 400.000 դրամ էր, որը միմյանց միջև կիսեցին Կարեն Գևորգյանը և Միքայել Պիջիմյանը: Նրանք ստացան նաև գավաթներ և պատվոգրեր:

Գավաթներով և պատվոգրերով պարգևատրվեցին նաև երրորդ տեղ գրաված մասնակիցներ Միհրան Սալանյանը և Վահե Ղազարյանը: Վերջիններիս դրամական պարգևը կազմում էր 300.000 դրամ:

Մրցանակային ֆոնդը բաշխվեց նաև մյուս բոլոր մասնակիցների միջև: Այնպես, որ ոչ ոք ձեռնունայն չհեռացավԲլոտիմրցաշարի եզրափակիչից:

Դե ինչ,ավարտվեցՎիվառոյիևս մի նախաձեռնություն: Գոհ էին թե մասնակիցները, թե կազմակերպիչները:

Առջևում սպասվում է Բլոտիևս մեկ առաջնություն: Խաղարկվում է ԲլոտիԵվրասիական գավաթը, որն անցկացվում է Նարդու Եվրասիական գավաթի հետ համատեղ:

Այնպես որ բլոտի սիրահարները չեն ձանձրանա Վիվառոյի հետ: