Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ըստ «Ռեալի» պաշտոնական կայքի` այսօր Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան հայտնել է, որ երկրի գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի է ունենալու ապրիլի 20-ին` Լա Լիգայի Էլ Կլասիկոյից ընդամենը 3 օր անց:
Որոշ աղբյուրներ նաև նշում են, որ խաղի անցկացման համար կան մի քանի մարզադաշտերի թեկնածություններ: Դրանց թվում են «Մեստայլան», «Կամպ Նոուն», «Սանտյագո Բեռնաբեուն» եւ «Լա Կարտուխան»: Ամենամեծ հավակնությունները ունի «Մեստալյան»:
Իսկ իսպանական ԶԼՄ-ները հայտնում են, որ «Բարսելոնայի» երկրպագուները ցանկանում են խաղը տեսնել «Բեռնաբեուում»:
Նշենք, որ վերջին անգամ «Ռեալը» եզրափակիչը սեփական դաշտում անցկացրել է իր 100-ամյակի օրը ու զիջել է «Դեպորտիվոյին»: Այս սնահավատությունը հաշվի առնելով` «Ռեալը» ցանկանում է խաղալ «Մեստալյայում»: Նաև հաղորդվել է, որ ստացվելիք եկամուտը հավասարապես բաժանվելու է կողմերի միջև` 2 թիմերի ու ֆեդերացիայի: