|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այդ տղուն շատ եմ հարգում, Հայկոն լավ տղա է, բայց դրանք ո՞նց կարան ասեն` մենք լիարժեք երևանցի ենք, գույների բաժանեն, մենք սպիտակ ենք, դուք սև եք. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը` անդրադառնալով ՔՊ-ի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանի հայտարարություններին:
«Տո սև էլ եք, կիսականաչ էլ եք, էդ ի՞նչ խոսակցություն ա, անհարմար է: Օրինակ` Նիկոլը, որ ժողովուրդը հետևից վազում է, կյանքում թույլ չի տա նման բան անի: Դա ի՞նչ լկտիություն է: Ես կարծում եմ, որ իր փորձ չունենալն է պատճառը, ինքը չհասկացավ էլ` ինչ ասաց, թե չէ ինքը գիտի, որ ինքը չի կարա ոչ բաժանի, ոչ էլ քաղաքի մասին լավ ու վատ բան ասի»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով Մարությանի այն հայտարարությանը, թե` «մեր թիմի դեմ խաղ չկա», Ազիզյանն ասաց. «Նայած ինչ են խաղում, եթե ինչ-որ բան են ուզում խաղալ, թող գան, տեսնենք` խաղ կա՞, թե՞ չէ: Չի կարելի, էլի, եթե կողքդ մարդ է, որին ժողովուրդն ընդունում է, դու ավելի համեստ պիտի լինես: Չի կարելի նման կերպ խոսել, դա ոչ իրենց է օգուտ, ոչ ժողովրդին: Շատ տգեղ բան եղավ, որն իրեն չի սազում»: