|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր կառավարության նիստից հետո ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերում վարչապետի` դպրոցների օպտիմալացման վերաբերյալ ծրագրին, ասաց. «Մենք ունենք հանձնարարական վարչապետից: Կամփոփենք ծրագիրը, խոսքը վերաբերում է ֆինանսավորման նոր մեխանիզմների ձևավորմանը և քաղաքային դպրոցների վերախմբավորմանը: Մենք ունենք խիստ թերբեռնված դպրոցներ և գերբեռնված դպրոցներ: Հետագայում կվերանայենք դպրոցական ամբողջական համալիրի զարգացման սխեման»:
Նրա խոսքով` կլինեն հաստիքների հետ կապված հստակեցումներ,սակայն հաշվի կառնվեն բոլոր կողմերի շահերը: Կներկայացվեն զարգացման խնդիրները, որոնք կունենան սկզբունքներ: Դա նախ կվերաբերի քաղաքային դպրոցներին: Եվ եթե կողք կողքի թերբեռնված դպրոցներ են գործում, ուստի ավելի տրամաբանական է միավորել այդ դպրոցները: