կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-24 15:49
Հասարակություն

Թոշակի գնացող ուսուցիչներին առաջարկ ունենք. Լևոն Մկրտչյան

Թոշակի գնացող ուսուցիչներին առաջարկ ունենք. Լևոն Մկրտչյան

Կառավարության նիստից հետո ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձավ դպրոցների օպտիմալացման խնդրին: Նա նշեց, որ, ըստ էության, որևէ նոր բան չի արվում, քանի որ գարնան վերջից սկսված գործընթաց է:

«Դա օպտիմալացում չէ, այլ ցանկում ընդգրկված որոշ քաղաքային դպրոցներ, որոնք գտնվում են միմյանց մոտ, ընդամենը խոշորացվում են: Դրանք այն դպրոցներն են, որտեղ կրթական որակ ապահովելը շատ դժվար էր»,- ասաց նախարարը` հավելելով, որ խոշորացման ցանկում ընդգրկված է 28-ից 33 դպրոց, միավորման գործընթացի արդյունքում մոտ 14 դպրոց կձևավորվի:

Ինչ վերաբերում է միավորման գործընթացում չգործող շենքային հաստատությունների հետագա ճակատագրին, նախարարի խոսքով, այժմ փորձում են գտնել լուծումներ, որ այդ հաստատությունները հնարավորինս ծառայեն գիտական, կրթական նպատակների:

«Հիմնական կրճատումը վերաբերելու է ադմինիստրատիվ կազմին և ուսումնաօժանդակ կազմին»,- ասաց Մկրտչյանը:

Ինչ վերաբերում է ահազանգին, թե 63 տարեկանը լրացած ուսուցիչներին համատարած կրճատում են, նախարարը շեշտեց, որ օրենքի տառը պետք է պահվի, այսինքն` տարիքային շեմը ոչ թե 63-ն է, այլ 65-ը: Լևոն Մկրտչյանը նշեց, որ կփորձեն թոշակի գնացող, մեծ էներգիա ունեցող ուսուցիչներին այլ առաջարկ անել, օրինակ` շրջանների, գյուղերի դպրոցներում աշխատել, որտեղ կան թափուր տեղեր: