կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-18 14:18
Քաղաքական

Չէի ուզում գալ ԱԺ, Ծառուկյանն ասաց՝ արի. Արարատ Զուրաբյան

Չէի ուզում գալ ԱԺ, Ծառուկյանն ասաց՝ արի. Արարատ Զուրաբյան

«Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Արարատ Զուրաբյանը չի ուզեցել գալ խորհրդարան, Գագիկ Ծառուկյանն  է ասել` արի: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց նորընտիր պատգամավորը:

«Ճիշտն ասած` ես գտնում էի, որ չարժե, շատ մարդիկ էին պնդում, որ պետք ա գալ, որոշեցի գալ: Կարծում եմ, որ մտադրություն ունենամ գնալու, ցանկացած պահի կարող եմ գնալ»,- ասաց նա՝ հավելելով, որ, ի տարբերություն այլ պատգամավորության թեկնածուների, ինքը որևէ պարտավորություն, պայմանավորվածություն չի ունեցել:

«Հրաժարվելու որևէ պարտավորություն չունեմ: Ինքնս կարող եմ որոշել՝ թողնել մանդատը, թե` վերցնել, էլի թողնել մանդատը, չվերցնել մանդատը և այլն»,- նշեց Զուրաբյանը՝ շարունակելով խոսքը. «Ես խոսել եմ Ծառուկյանի հետ, նա ինձ առաջարկել է վերցնել մանդատը, որից հետո գտել եմ, որ պետք է վերցնեմ, բայց վերցնելուց հետո միանգամից փոշմանել եմ, որովհետև մինչև վերջ որևէ մեկդ ցանկություն չեք ունենում լսել մարդկանց և ամբողջությամբ ներկայացնել այն, ինչ ասվում է: Շատ դժվար է լսել, որ դու ինչ-որ դավադրության կամ պրոցեսի մասնակից ես, որի մեջ չես եղել կամ հավակնություն չես ունեցել, ընդ որում` կարիք էլ չունես որևէ բանի մասնակից լինելու, որովհետև, էլի եմ ասում, դու չունես որևէ պարտավորություն»:

Պատգամավորը կրկին շեշտեց, որ անձամբ չի ցանկացել խորհրդարանում հայտնվել: «Ես ինքս չէի ցանկանում գալ պառլամենտ, որովհետև կան որոշակի բաներ, որոնք այնքան էլ դուրեկան չեն»,- ասաց նա:

Հարցին՝ մնալը Ձեր որոշելի՞քն է, Զուրաբյանը պատասխանեց. «Իհարկե»: