Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀՇ վերածննդի համագումարը մեկնարկել է, որին մասնակցում են մի շարք քաղաքական գործիչներ, բայց չկա ՀԱԿ-ը:
Մինչ համագումարը Արարատ Զուրաբյանը, պատասխանելով yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ չեն հրավիրել ՀԱԿ-ին, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ն անվանել էր «գեղի կլո՞ւբ», ասաց. «Գիտեք ինչ, ամեն մեկն, իր նախընտրությունների համեմատ, ունի իր կլուբը: Կլուբ կա, որը հաճախելը ավելի նախընտրելի է: Թող մերը գեղի լինի»:
Համագումարում ելույթով հանդես եկավ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Արդարությունն ունենում է երկու թամբ, արդարամիտը հեծնում է շիտակ ուղղությամբ, իսկ անարդարամիտը` ուզած ուղղությամբ: Ես համոզված եմ, որ այն գործը որ դուք սկսել եք, արդար է ու շիտակ: Սա և' նորի սկիզբ է, և' երրորդ հանրապետության հիմնադրման պատմություն: «Հանրապետություն» կուսակցությունը ձեր դաշնակիցն ու գործընկերն է` վստահ լինելով, որ բոլորիս նպատակը երկրում համակարգային փոփոխությունների հասնելն է: Վաղուց արդեն եկել է գործելու ժամանակը: Բարի երթ ձեզ»,- նշեց Սարգսյանը:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ մաղթեց մնալ նույնքան սկզբունքային, որքան եղել են միշտ: