Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Եղան ինչպես թեժ քննարկումներ, այնպես էլ` վիճաբանություններ:
Հիշեցնենք, որ այսօրվանից Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ հեռարձակում է ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումները:
Նախ` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին մեղադրեց, որ նա սահմանադրական փոփոխությունները ներկայացնելիս կեղծ տեղեկություններ է հայտնել: Վարդան Պողոսյանը հակադարձեց, որ ինքը որևէ կեղծ տեղեկություն չի ներկայացրել: Լևոն Զուրաբյանը սկսեց բղավել տեղից: «Պետք է լսելու ունակություն ունենալ, չբղավել, պահպանել էթիկայի կանոնները»,- Զուրաբյանին դիմեց Վարդան Պողոսյանը: Զուրաբյանն սկսեց հեգնել, ինչը զայրացրեց Գալուստ Սահակյանին. « Բավական եղավ, մի\' խանգարեք»:
Վարդան Պողոսյանի ելույթի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը սկսեց զայրացած տեղից խոսել: Ընդդիմացավ ՀՀԿ-ական Հայկ Բաբուխանյանը: «Ձեր ելույթի ժամանակը կգա, կխոսեք, իսկ հիմա տեղդ նստի»,- ասաց նա: Հրանտ Բագրատյանը դրանից վրդովվեց, կանգնեց և ասաց. «Հլը արի ստեղ, արի դուրս գանք, տենամ` ի՞նչ ա ասածդ»: Ծեծկռտուք թույլ չտալու համար դարձյալ միջամտեց Գալուստ Սահակյանը: «Չէ , չէ, հանգիստ, հանգիստ, հանգստացրեք կրքերը կամ էլ դուրս եկեք, ձեր հաշիվները դրսում պարզեք»,- Բաբուխանյանին ու Բագրատյանին ասաց նա: