|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Կիրովի անվան մանկական զբոսայգում քիչ առաջ ստորագրահավաք է սկսվել` այգին մարմնավաճառներից ազատելու եւ երեխաներին վերադարձնելու պահանջով:
Այգում հավաքված երիտասարդները Yerkir.am-ի թղթակցին ասել են, որ վաղը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նամակ կհանձնեն: Երիտասարդները հանդես կգան խնդրանքով` արգելել մարմնավաճառ համասեռամոլներին` այգին իբրեւ հավաքատեղի օգտագործել:
«Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ այս հարցի պատշաճ լուծման համար մեր ուժերի ներածին չափով, որ մեր սիրելի մայրաքաղաքի բարեկեցիկ ու գեղեցիկ տեսքը պահպանվի, ինչպես նաեւ հասարակության բարոյական առողջությունը պահպանվի»,- ասված է «Մենք» ազգային-հայրենասիրական երիտասարդական շարժման նամակում: