|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ԱՄՆ-ը «հիասթափված է» թուրք երգչուհի Սեզեն Աքսուի հասցեին Էրդողանի սպառնալիքներից և լրագրող Սեդեֆ Քաբաշի ձերբակալությունից։ Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ասել է. «Մենք կարծում ենք, որ խոսքի ազատությունն ամրապնդում է ժողովրդավարությունը և պետք է պաշտպանված լինի, նույնիսկ երբ խոսքը վերաբերում է այն խոսքին, որը ոմանք կարող են հակասական համարել»:
Հիշեցնենք, որ հայտնի թուրք երգչուհի Սեզեն Աքսուն շաբաթներ առաջ իր երգերից մեկի Şahane Bir Şey Yaşamak-ի ռեմիքս տարբերակն էր հրապարակել, որի տողերից մեկում ասում է` «բարև փոխանցեք այդ անկիրթ Ադամին և Եվային», ինչը բարկացրել է երկրի իսլամապաշտ շրջանակներին, հատկապես՝ երկրի ղեկավարությանը` Էրդողանի գլխավորությամբ, որըխոստացել էր «ճզմել Աքսուի լեզուն»: Իսլամում առաջին մարդը համարվում է Ադամը, որը նաև առաջին մարգարեն է:
Իսկ լրագրող Սեդեֆ Քաբաշը, քննադատելով թուրքական իշխանություններին, մեջբերել էր հայտնի ասացվածքը. «Երբ եզը մտնում է պալատ, թագավոր չի դառնում, բայց պալատն ախոռ դառնում է»: