|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
168.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ից Հայաստանում հաստատված ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում ԶԼՄ-ների հրապարակումների գրաքննությունը և հսկայական՝ 700․000 և ավելի դրամ կազմող տուգանքները Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից կոորդինացնում և այդ հարցով անմիջականորեն զբաղվում, հրահանգներ է տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:
Այդ մասին փորձեցինք պարզաբանում ստանալ հենց Մանե Գևորգյանից:
«Ինձ մոտ տպավորություն է, որ Դուք անընդհատ ինչ-որ սենսացիոն լուրեր եք փնտրում»,- ի պատասխան հարցին, թե ճի՞շտ են արդյոք մեր տեղեկությունները, պատասխանեց Մ․ Գևորգյանը:
Մեր դիտարկմանը՝ հաստատեք կամ հերքեք մեր տեղեկությունը, արդյո՞ք Դուք եք ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ աշխատանք տանում ԶԼՄ-ների այս կամ այն հրապարակման հեռացման հարցով, Փաշինյանի խոսնակը պատասխանեց. «Ես համագործակցում եմ բոլոր գերատեսչությունների հետ, և այդ թվում՝ նաև Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման, և Բնապահպանության նախարարության: Բոլորի»: