|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
Ադրբեջանում ստեղծվել է համասեռամոլների իրավունքների պաշտպանության ալյանս, կոչվում է «Նեֆես»: Այդ հասարակական կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք պաշտպանեու են այդ կատեգորիայի մարդկանց իրավունքները, օգնելու են հոգեբանական եւ բժշկական օգնություն ստանալ. տեղեկացնում է contact.az-ը:
Ալյանսը մտադիր է համագործակցել միջազգային եւ տեղական իրավապաշտպան կազմակերպությունների հետ:
Հատուկ նշվում է, որ Ադրբեջանի օրենսդրությունը նախատեսում է համասեռամոլների պաշտպանություն հետապնդումներից, սակայն այն չի գործում, եւ այդ մարդիկ խտրական վերաբերմունքի են հանդիպում. նրանց հետապնդում են դպրոցներում, աշխատավայրերում, ընտանիքներում, ինչը հանգեցնում է նույնիսկ ինքնասպանության: Որպես ելք` ալյանսն առաջարկում է բարեփոխել օրենսդրությունը: