կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-09 11:46
Քաղաքական

Իհարկե, լինելու եմ. Վլադիմիր Գասպարյանը վստահ է, որ կվերանշանակվի

Իհարկե, լինելու եմ. Վլադիմիր Գասպարյանը վստահ է, որ կվերանշանակվի

Այսօր Հաղթանակի զբոսայգում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նախ լրագրողներին մեղադրեց լավ «ֆանտազիա» ունենալու մեջ և նշեց, որ լրագրողներն ինչ-որ բաներ են հորինում, ապա դրանք մեկնաբանում:

Հարցին` ինչո՞ւ է պասիվացել, Գասպարյանը ծիծաղով պատասխանեց ու ավելացրեց. «Ինչ մեղք եք, մի բան հնարեք էս թեմայով ու ասեք»:

Այնուհետև ոստիկանապետը, դիմելով լրագրողներին, ասաց. «Ես ձեզ շնորհավորում եմ Հաղթանակի օրվա կապակցությամբ»:

Հարցին` նոր կառավարությունում լինելո՞ւ է, արձագանքեց.  «Իհարկե, լինելու եմ:  60 տարով եմ եկել, հաշտվեք էդ մտքի հետ»:

Հարցին` 60 տարուն ինչքա՞ն է մնացել, պատասխանեց, որ դեռ 60 տարի է մնացել:

Հարցին` շանսեր կա՞ն զինված ուժեր վերադառնալու, Գասպարյանն արձագանքեց. «Ծիծաղելի եք»:

Դիտարկմանը` վարչապետը հանձնարարեց ոստիկանությանը` փողոցներից աղբը հավաքել, Գասպարյանն արձագանքեց. «էնքան աղբ կա` հավաքելու մեր երկրում, էն էլ ոնց ենք հավաքելու»:

Հարցին էլ` այնքան աղբ կա հավաքելու ասելով` նկատի ունի իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը, պատասխանեց. «Աղբ ամեն տեղ էլ կա»: