Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Եթե գաղտնազերծելու հնարավորություն կար, ապա պետք է ամբողջությամբ գաղտնազերծել, այլ ոչ թե մեկ կտոր, որտեղ անգամ Օնիկ Գասպարյանի խոսքն ավարտված չէ: Այս մասին այսօր 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ խոսելով Անվտանգության խորհուրդի հրապարակած ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթերի թեմայի մասին:
«ԶՈւ-ում զեկույցի կարգը հետևյալն է՝ զեկուցում են այն, ինչը կատարվում է և այն, ինչը մեզ սպասվում է, ես վստահ եմ, որ կտրված մասում Օնիկ Գասպարյանը զեկուցում է այն, ինչը մեզ սպասվում է, որովհետև ես Օնիկ Գասպարյանի հետ խոսել եմ, ասել եմ՝ ամեն ինչ ներկայացրե՞լ ես գլխավոր հրամանատարին, ես հիմա կարող եմ երդվել՝ այն խոսքերը, որոնք Օնիկ Գասպարյանն ասել է նոյեմբերի 17-ին, ինձ ասել է սեպտեմբերի 30-ին»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։