|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանը երեկ հանդիպել է Արմավիրի մարզի՝ ավերիչ կարկուտից տուժած համայնքների գյուղապետերի և մարզային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Հիշեցնելով գյուղացու հոգսը թեթևացնելուն ուղղված ոստիկանության ձեռնարկումները՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ այս անգամ էլ ոստիկանությունն անմասն չի մնա բնական աղետից տուժած հողագործների խնդիրների լուծմանն աջակցելուց, և այդ ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր են արվել:
Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին հորդորել է ձեռնպահ մնալ պրոբլեմները հակաօրինական ճանապարհով լուծելու մտայնությունից, և գյուղապետերին կոչ արել սերտորեն աշխատել ոստիկանության տարածքային կառույցների հետ, իսկ այդ ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգել ոչ միայն քաջատեղյակ լինել բնակչության հոգսերին ու մտահոգություններին, այլև գործնականում օգնել դրանց լուծմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղապետերին հուզող այլ հարցեր ևս, որոնց լուծման վերաբերյալ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության համապատասխան ծառայությունների պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ: Հանդիպումից հետո Վլադիմիր Գասպարյանն առանձնազրույց է ունեցել գյուղապետերի հետ, մանրամասն ծանոթացել համայնքների հիմնահարցերին և պատրաստակամություն հայտնել օժանդակելու դրանց կարգավորմանը: