|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հոկտեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան հայտնի ջութակահար Սերգեյ Կռիլովը և դաշնակահար Վահան Մարտիրոսյանը: Համերգին կհնչեն Բախի, Մենդելսոնի և Չայկովսկու ստեղծագործությունները, համերգը կղեկավարի ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2014-2015թթ. համերգաշրջանի և Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկը տրվեց սեպտեմբերի 12-ին: Փառատոնն իր ընթացքը կշարունակի մինչև հոկտեմբերի 24-ը: