|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ադրբեջանից. հայտնում է АПА-ն:
Интерфакс-Азербайджан-ը գրում է, որ ապաստան տրամադրելու նախաձեռնողն է եղել իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլուն:
«Մեր վրացի գործընկերներն ինձ նամակ են հանձնել, որում ասվում է, որ Վահան Մարտիրոսյանն ու նրա կինը ծեծի են ենթարկվել, ինչի հետևանքով կինը կորցրել է երեխային»,- ասել է իրավապաշտպանը: Նա նշել է, որ վաղը Բաքվում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ այլ մանրամասների մասին կխոսի անձամբ Վահան Մարտիրոսյանը:
Նշենք, որ մեզ չհաջողվեց կապ հաստատել Վահան Մարտիրոսյանի հետ: