|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր առավոտյան Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով «Վարդենիսի» ԲԿ տեղափոխված շուրջ մեկ տասնյակ տուժածները լուրջ վնասվածքներ չեն ստացել, նրանց վիճակը կայուն է: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին «Վարդենիսի» ԲԿ-ից՝ նշելով, որ տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն և նրանք արդեն դուրս են գրվել դիվանդանոցից:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհին իրար են բախվել «Ford Transit» մակնիշի 34 NA 911 (վարորդ՝ 39-ամյա Խ. Դ), «Mercedes C180» մակնիշի 35 LV 511 (վարորդ՝ 59-ամյա Ա. Ն.) եւ «Opel Astra» մակնիշի 35 AM 801 (վարորդ՝ 53-ամյա Թ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով տուժածներից 9-ը տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ, իսկ 3-ը՝ կայազորային հոսպիտալ: