կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-03 12:50
Մշակույթ

Օֆելյա Հարությունյանի «Կարմիր խնձորներ» ֆիլմը «Օսկար»-ի մասնակցության համար դիմելու իրավունք է ստացել

Օֆելյա Հարությունյանի «Կարմիր խնձորներ» ֆիլմը «Օսկար»-ի մասնակցության համար դիմելու իրավունք է ստացել

Օֆելյա Հարությունյանի «Կարմիր խնձորներ» գեղարվեստական կարճամետրաժ խաղարկային ֆիլմը հերթական հաջողությունն է գրանցել Ֆլորիդայի կինոփառատոնում: Ֆիլմը, շահած մրցանակների համաձայն, իրավունք է ստացել դիմել «Օսկար»-ի մասնակցության համար:

Սցենարի հեղինակը և ֆիլմի պրոդյուսերը Օֆելյա Հարությունյանն է, ռեժիսորը՝ Ջորջ Սիխարուլիձեն: Հիշեցնենք, որ «Կարմիր խնձորներ» ֆիլմը ներկայացված է եղել Տորոնտոյի, Սան Ֆրանցիսկոյի, Ֆրանսիայի Կլերմոն Ֆերանի և մի շարք այլ միջազգային կինոփառատոներում:

Ֆիլմի համաարտադրող Հարություն Հարությունյանը Yerkir.am-ին հայտնեց, որ կարճամետրաժ ֆիլմը մասնակցության հայտ է ներկայացրել «Ոսկե ծիրան» փառատոնին: «Եթե ֆիլմն անցնի նախնական դիտման փուլը և նոմինացվի, ապա հայ հանդիսատեսը այն կարող է դիտել արդեն այս ամռանը»,- ասաց նա:

Ֆիլմում հանդես են եկել դերասաններ Հրաչուհի Ամիրյանը, Վահագն Մարտիրոսյանը, Կարինե Ջանջուղազյանը, Իրինա Դանիելյանը և այլք: