կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-18 12:13
Մշակույթ

«Սպիտակ» ֆիլմը դուրս է մնացել «Օսկար»-ի կարճ ցուցակից

«Սպիտակ» ֆիլմը դուրս է մնացել «Օսկար»-ի կարճ ցուցակից

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի պաշտոնական կայքում հրապարակվել է «Օսկար»-ի հավակնորդ ֆիլմերի կարճ ցուցակը:

Հիշեցնենք, որ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանի կողմից  «Օսկար»-ի էր ներկայացվել նաև Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը: Ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար»-ի կարճ ցուցակում:

 «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված ֆիլմերի կարճ ցուցակում է 9 ֆիլմ՝ «Birds of Passage», «The Guilty», «Never Look Away», «Shoplifters», «Ayka», «Capernaum»,  «Roma», «Cold War», «Burning»։

Ի դեպ, «Օսկար»-ի վերջնական ցուցակը կհրապարակվի 2019-ի հունվարի 22-ին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին:

Հայկական կինոակադեմիան «Օսկար»-ի ներկայացնելու համար ստացել էր լիամետրաժ խաղարկային ֆիլմի երեք հայտ՝ Ալեքսեյ Զլոբինի «Լորիկ», Արամ Շահբազյանի «Մեր երազանքի ճանապարհը» և Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ»-ը: Փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ ընտրվել էր «Սպիտակ» ֆիլմը: