|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ճամբարակի մի շարք ընտրատեղամասերում ընտրությունների գործընթացն անցնում է ընտրախախտումներով: Այս մասին հաղորդում է «Ազատության» թղթակիցը:
«Ազատության» նկարահանող խումբը եղել է Ճամբարակի երեք ընտրաtեղամասերում և արձանագրել, որ չի պահպանվում 50 մետր շառավիղը` մի քանի տասնյակի հասնող մեքենաներ են և մարդկային կուտակումներ: Լրագրողի բողոքից հետո միայն ոստիկանը տարածքից հեռացրեց մեքենաները:
Բացի այդ` տեղում լրագրողն արձանագրել է, որ մարդկանց ցուցակագրում են, իսկ հարցին, թե դա ի՞նչ ցուցակ է, ցուցակագրողը պատասխանել է. «Ոչ մի ցուցակ էլ չկա»: