|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հազարավոր կամավորներ դուրս են եկել Նյու Յորքի փողոցներ` թափառաշրջիկներին ցուցակագրելու: Ամեն տարի անցկացվող այդ գործողությունը օգնում է տեղական իշխանություններին կազմել սոցիալական օգնության բյուջեն. տեղեկացնում է utro.ru-ն:
Սոցիալական նախագիծը կոչվում է «Հույս»: Որքան շատ անտունների գրանցեն կամավորները, այնքան մեծ գումար կտրամադրվի սոցիալական բյուջեին:
Մեկ տարի առաջ քաղաքապետարանը համաձայնեց 15 մլն դոլար փոխհատուցում վճարել 22 հազար աղքատների համար, ովքեր ձերբակալվել էին թափառաշրջիկության մասին օրենքի խախտման համար, որը հետագայում հակասահմանադրական ճանաչվեց: