|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Պետական քաղաքական չինովնիկը պետք է աշխատի բաց ու թափանցիկ, և շատ զարմանալի է, որ լրագողներին արգելեցին լուսաբանել թեզի պաշտպանությունը. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` խոսելով քաղաքապետ Տարոն Մագարյանի թեզի պաշտպանության ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մասին: Ըստ ԱԺ նախագահի` դեռ պետք է ուրախ լինեին, որ լրագրողները մասնակցեն թեզի պաշտպանությանը և լուսաբանեն:
«Ին՞չ է եղել, Տարոն Մարգարյանը սխալ կխոսեր, թող մի պահ էլ սխալ խոսեր: Սխալվում է նա, ով աշխատում է, չի սխալվում նա, ով չի աշխատում ու ոչինչ չի անում: Սխալ են արել, որ խոչընդոտել են լրագրողներին: Ես դատապարտում եմ և ինչ-որ ձևով կփորձեմ պարզել իրավիճակը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նա նշեց, որ սխալ է համարում այն իրավիճակը, որը ստեղծվել էր Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ տնտեսագիտական համալսարանում: Սխալ է համարում լրագրողների աշխատանքին խոչընդոտելը` լինի ռեկտորը, թե որևէ այլ անձ: Ըստ Հովիկ Աբրահամյանի` խոչընդոտելով լրագրողների աշխատանքին` ստվերել են իրենց գործը, իրենց մտադրությունը: