|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության մասին հերթական լպիրշ հայտարարությունն է արել:
Ըստ Haberturk-ի` նա հայտարարել է, թե բոլոր նրանք, ովքեր «պնդումներ են առաջ քաշում ցեղասպանության մասին», թող համարձակություն ցուցաբերեն` արխիվներն ուսումնասիրելու:
«Եթե այդքան համարձակություն ունեք, խնդրեմ: Մենք բացում ենք արխիվները: Եթե դու էլ ունես, դու էլ բաց արա: Բայց սրանք ոչինչ չեն անում, բացի աշխարհի աչքին Թուրքիային սևացնող գործունեություն ծավալելուց»,- ակնարկելով Հայ դատի գործունեությունը` ասել է Էրդողանը, ապա հավելել. «Փողն էլ լիքն է, ծախսում են: Սրանք Թուրքիային գցելու են իբր հանցավորի տեղ: Չեն հաջողելու, քանի որ մենք իրավացի ենք»:
Նշենք, որ սա առաջին անգամ չէ, որ Թուրքիայի նախագահը կոչ է անում պատմաբանների համատեղ հանձնախումբ ստեղծել և ուսումնասիրել «հայկական պնդումները»: