Փոխարժեքներ
20 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.19 |
EUR | ⚊ | € 410.52 |
RUB | ⚊ | ₽ 3.88 |
GBP | ⚊ | £ 492.68 |
GEL | ⚊ | ₾ 141.91 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր 1000-րդ օրվա կապակցությամբ համերաշխության ուղերձ հղելու համար, գրում է 1tv.ge-ն։
«Շատ շնորհակալ եմ ուղերձի և համերաշխության համար։ Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի աջակցությունը և հույս ունենք մեր երկրների խաղաղ ու հաջող ապագայի համար»,- գրել է Զելենսկին X սոցիալական ցանցում։
Սալոմե Զուրաբիշվիլին «X» սոցիալական ցանցում տեսաուղերձ է հրապարակել՝ կապված Ուկրաինայում պատերազմի մեկնարկի 1000-րդ օրվա հետ։
«Ուկրաինացի բարեկամներ, արդեն 1000 օր է, ինչ դուք պայքարում եք ձեր երկրի, ձեր Անկախության և ազատության համար, և այդ պայքարը Դուք եք մղում բոլոր եվրոպացիների անունից, ովքեր ցանկանում են պաշտպանել իրենց ազատությունը ռուսական իմպերիալիզմից, իրենց հարևանների տարածքները հպատակեցնելու և բռնակցելու Ռուսաստանի փորձերից։
Սիրելի ուկրաինացի ընկերներ, ձեր պայքարը երբեք չի մոռացվի։ Միգուցե պատահականություն է, կամ գուցե ոչ, որ այսօր օկուպացված Աբխազիայում մեր քաղաքացիները դիմադրեցին Աբխազիան միացնելու Ռուսաստանի հերթական փորձին։ Այս փորձը չի հաջողվի, և որտեղ էլ որ մարդիկ ոտքի կանգնեն՝ պաշտպանելու ազատությունն ու անկախությունը, նրանք կհաղթեն»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում։