| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում պաշտոնյաները եւ օլիգարխները իրենց անձնական ավտոմեքենաներին «գոլդ» համարներ կպցնելու հոբբի ունեն: Ձեռքի մատների վրա հաշված պաշտոնյաներ կգտնվեն, որ այս տենդենցին չեն տրվել: «Գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներով վաղուց արդեն ոչ ոքի չես զարմացնի: Պարզվում է, սակայն լինում են նաեւ «գոլդ» համարներով տան հասցեներ: Դա, ավտոմեքենաների համարանիշների համեմատ մի քանի մակարդակ բարձր շքեղություն է, որը ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ:
Այդպիսի, հնարավորություն ունենալու համար պետք է առնվազն Երեւանի քաղաքապետ լինել: Օրինակ, Երեւանի երկարամյա գործող քաղաքապետ, առաջիկա ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի առանձնատան հասցեն նախանձելի շքեղ է՝ 77/7: Բաբաջանյան փողոցում Մարգարյանների հարեւանի տան հասցեն շարքային հասցե է`«Բաբաջանյան 20 տուն»: Խղճուկ, կարելի է ասել:
Նրանց քաղաքապետ հարեւանը չէր կարող չէ՞ հանդուրժել, որ իր տան հասցեն լիներ, ասենք` «Բաբաջանյան 22 տուն» կամ` «Բաբաջանյան 18 տուն»: Ոչ`«Բաբաջանյան 77/7» եւ վերջ: Ինչպե՞ս է եղել, որ Տարոն Մարգարյանենց առանձնատան հասցեն այսքան տպավորիչ է ստացվել: Այս հարցը պետք է պարզաբանեն Ավան վարչական շրջանի ղեկավար Արթուր Ջավադյանն ու Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում