Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մեր ունեցած տեղեկություններով` արդեն մի քանի օր է` Երևանի փողոցներից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն են տարվում «գոլդ» համարանիշներով «անկապ» մեքենաներ: Այստեղ վարորդներից փորձում են պարզել, թե ինչպես և ինչ միջոցներով են նրանք ձեռք բերել իրենց էլիտար պետհամարանիշները:
Երեկ ոստիկանությունից, ըստ էության, հաստատեցին այս տեղեկությունը` հավելելով, որ դա կապված է վերջերս Ճանապարհային ոստիկանությունում բացահայտված յուրացումների հետ: Վերջին ժամանակաշրջանում ՃՈ-ում շատ անհանգիստ վիճակ է: Օրերս բացահայտվել էր, որ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը շուրջ 57 մլն դրամ է յուրացրել:
Օգոստոսի 4-ին էլ Ճանապարհային ոստիկանության քննչական բաժնի վրա դիմակավոր հատուկջոկատայիններ էին հարձակում գործել` կաշառակեր աշխատակցուհուն ձերբակալելու համար: Ըստ գործի նյութերի` Ճանապարհային ոստւկանության Երևանի թիվ երեք հաշվառման քննական բաժնի աշխատակցուհի Ասյա Ավագյանն առանց թեստավորման և քննություն հանձնելու` կարճ ժամկետում վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար 180 հազար դրամ էր պահանջել: Ասյա Ավագյանը կալանավորվել էր: