|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Տեղեկությունները, թե Տարոն Մարգարյանը երեկ այցելել է նստացույց անող ակտիվիստներին, ապատեղակատվություն է: Այս մասին այսօր Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Երեւանի քաղաքապետարանի առջեւ նստացույց հայտարարած երեք երիտասարդներից Վահագն Մինասյանը: Նա պատմեց, որ երբ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի հետնամուտքով շենք մտնելիս է եղել ինքը «Վերջ անպատժելիությանը» գրությամբ պաստառով վազելով գնացել է Տարոն Մարգարյանին ընդառաջ:
«Նա քայլելով հարցրեց` ո՞նց եք, ասացի` վատ: Նա ասաց` Ձեզ առաջարկել եմ բարձրանալ վերեւ, նստել բանակցությունների սեղանի շուրջ: Նա այդ ընթացքում քայլում էր, անգամ քաղաքավարության տարրական կանոններին չէր հետեւում` չսպասելով, որպեսզի ես պատասխանեմ իր առաջարակին կամ հարցերին: Ես նրան ասել եմ, որ նման առաջարկություն մենք չենք ստացել»,- երեկվա հանդիպման մանրամասները ներկայացրեց ակտիվիստը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ չեն պատրաստվում Տարոն Մարգարյանի հետ փակ սենյակներում բանակցություններ վարել: Վահագն Մինասյանն առաջարկում է Տարոն Մարգարյանին` իջնել իր աշխատասենյակից եւ այսօր` ժամը 17:00-ին հանդիպել իրենց հետ ու ասել իր ասելիքը:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում: