|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
ՍԴ-ում մեկնարկեց Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 163-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությունը:
Ելույթ ունեցավ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ Լևոն Զուրաբյանը: Նա հիմնականում քաղաքական ելույթ ունեցավ, որում մեղադրում էր ՀՀԿ-ին ու ԿԸՀ-ին ընտրությունները կեղծելու, ֆինանսական ու վարչական լծակներով քարոզարշավ տանելու մեջ:
Ելույթի սկզբում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ընդհատեց նրան` ասելով, որ պետք է ոչ թե քաղաքական ելույթ ունենա, այլ փորձի փաստարկներ բերել դիմումի վերաբերյալ և խոսի դիմումում ներկայացվող հարցի շրջանակներում:
Ելույթի վերջում ՍԴ-ն ստիպված էր երկրորդ անգամ ընդհատել Լևոն Զուրաբյանին և դիտողություն անել այն պահին, երբ Լևոն Զուրաբյանը, դիմելով ԿԸՀ ներկայացուցիչներ Տիգրան Մուկուչյանին ու Արմեն Սմբատյանին, նրանց անվանեց հանցագործներ:
«Դուք Սահմանադրական դատարանում մարդկանց հանցագործներ եք անվանում: Չի կարելի»,- ասաց Գագիկ Հարությունյանը: