Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱՄՆ-ում կինոթատրոնների այցելուները դժվարությունների են բախվում Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի տոմսերը գնել փորձելուց: Այդ մասին ֆեսյբուքում հայտարարել է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Իր խոսքերով, որոշ կինոթատրոններում մեծ քանակությամբ տոմսերի նախնական գնում է տեղի ունենում, ինչից հետո՝ ցուցադրումից կարժ ժամանակ առաջ, դրանք հետ են վերադարձվում: Որպես հետևանք կինոթատրոնները չեն հասցնում վաճառել ազատված տոմսերն, ու դիտումն անցնում է կիսադատարկ դահլիճներում:
«Սա ցավալի է, սակայն ոչ զարմանալի, հաշվի առնելով ժխտողականության դառը փորձը Կապիտոլիումի բլուրից մինչև Հոլիվուդ», - նշել է Համբարյանը, ենթադրելով, որ մեքենայության հետևում թուրքական կողմն է կանգնած:
Ընթերցողներից մեկը պատմել է նրան, որ «Խոստման» լավագույն տոմսերը գնված էին դեռևս շաբաթներ առաջ, ինչի պատճառով նա ստիպված դահլիճում վատ տեղեր էր ամրագրել: Ցուցադրման ժամանակ նա ականատես է եղել կիսադատարկ դահլիճին, ու երբ բացատրություն է խնդրել կինոթատրոնի աշխատակիցներից, վերջիններս պատմել են նկարագրված մեխանիզմի մասին: