|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Այլընտրանքային նախագծեր խումբը» հայտարարությամբ անդրադարձել է Փաշինյանի՝ դատարանների ելումուտը փակելու կոչին:
«Հայաստանը մտնում է չափազանց վտանգավոր փուլ: Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում շրջափակել դատարանների շենքերը:
Այս իրավիճակում լռելը ծանր հետևանքների կարող է հանգեցնել: Վարչապետը, հենվելով լյումպեն զանգվածի վրա, որը չի կարող գիտակցել իր գործողությունների հետևանքները, ըստ էության փորձում է երկրում տապալել Սահմանադրական կարգը:
Վաղը արդեն կարող է ուշ լինել: Վարչապետի հայտարարությանը պետք է արձագանքել շատ արագ և ամենաբարձր մակարդակներով: Պետք է արձագանքեն քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, մարդու իրավունքի պաշտպանը, իրավապաշտպան կազմակերպությունները, մտավորականները բոլոր նրանք, ովքեր գիտակցում են պահի լրջությունը»: