Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ոսկե ծիրան 2012» Երեւանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում ներկայացված «Հայկական ռապսոդիա» ֆիլմը, որն արժանացավ Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակին, շուտով կցուցադրվի Բրազիլիայի ամենամեծ քաղաքներից մեկի` Սան Պաուլոյի կինոթատրոններում: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց ֆիլմի ռեժիսոր Գարի Կանանյանը:
Ըստ նրա` «Ոսկե ծիրանին» մասնակցելուց հետո ֆիլմը մի շարք հաջողություններ է ունեցել եւ ցուցադրվել կարեւոր միջազգային կինոփառատոներում:
«Հետագայում` Տորոնտոյում կայացած «Նուռ» միջազգային կինոփառատոնին ֆիլմն արժանացավ «Լավագույն վավերագրական ֆիլմ» կոչմանը: Այն մասնակցել է նաեւ Հոլիվուդում կայացած «ԱՐՓԱ» միջազգային կինոփառատոնին, ինչպես նաեւ Սան Պաուլոյում անցկացվող միջազգային կինոփառատոնին»,- ասաց Կանանյանը:
Ըստ նրա` հանդիսատեսին հիմնականում դուր է գալիս ֆիլմը, եւ նա միշտ արձագանքում է, անգամ` Սան Պաուլոյի Դաշնային համալսարանի` իր քննադատական հայացքներով հայտնի հանդիսատեսը: Կանանյանի հավաստմամբ` շատերն ասում էին, որ պատկերացում անգամ չունեին, թե ինչ գեղեցիկ երկիր է Հայաստանը, եւ ոմանք ցանկություն են հայտնում այցելել Հայաստան. «Կարծում եմ` ֆիլմը դիտելուց հետո Հայաստանի մասին /որի գոյության մասին նրանք անգամ չեն էլ լսել/ մարդիկ լավ կարծիք են կազմում: Այն նաեւ ավելացնում է Հայաստանի հանդեպ համակրանքը»:
Կանանյանն այժմ զբաղված է խիստ կարեւոր մի գործով` հերթական կինոնկարի սցենարն է գրում, որը վերջում դառնալու է վավերագրական ֆիլմ Արցախի մասին:
Ի դեպ, «Հայկական ռապսոդիա» վավերագրական ֆիլմը Բրիազիլիան ներկայացնող երեք հայ ռեժիսորների համատեղ աշխատանքն է: Սա Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար Կանանյանի եւ Գարի Կանանյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է: Հեղինակներն իրենց ֆիլմը բնորոշել են «ճանապարհային», որի հերոսների պատմությունները, միաձուլելով, կերտում են մեկ ընդհանուր` Հայաստանի պատմությունը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ