կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-17 17:50
Հասարակություն

ԱՄՆ-ը բուլղարական զենքի մատակարարմամբ փորձում է տապալել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված պայմանագիրը. EurAsia Daily

ԱՄՆ-ը բուլղարական զենքի մատակարարմամբ փորձում է տապալել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված պայմանագիրը. EurAsia Daily

Արդեն երկրորդ ամիսն անընդմեջ Բուլղարիայից Հայաստան զենք է մատակարարվում. բելառուսական ավիաընկերություններից մեկի «Իլ-62» բեռնատար ինքնաթիռը երկու օրը մեկ իրականացնում է Երևան-Բուրգաս-Երևան չվերթը: Այս մասին վկայում են Flightradar24 ավիանավիգացիոն պորտալի տվյալները. գրում է EurAsia Daily կայքը:

Ըստ փորձագետների`  Բուլղարիայից խորհրդային նմուշի զինատեսակների մասշտաբային մատակարարումները կարող են նախաձեռնված լինել ԱՄՆ-ի կողմից՝ Երևանի և Մոսկվայի միջև  կնքված 100 մլն դոլարանոց պայմանագիրը տապալելու նպատակով:

«…Բեռի մատկարարման ճանապարհը ցույց է տալիս, որ խոսքը զենքի մասին է: Բան այն է, որ ռազմական նշանակության բեռների տեղափոխման համար ճանապարհը պետք է համաձայնեցված լինի բոլոր երկրների հետ, որոնց օդային տարածքով պետք է անցնի ինքնաթիռը: Սակայն «Իլ-62»-ի չվերթերը համառորեն խուսափում են թուքական օդային տարածքից, ինչը տնտեսական տեսանկյունից ծախսատար է: Օդանավը ուղիղ Թուրքիայով ու Վրաստանով թռչելու փոխարեն, օղակ է անում Միջերկրական ծովով, Եգիպտոսով, Հորդանանով, Իրաքով ու Իրանով՝ կրկնակի ավելացնով թռիչքի տևողությունը»,- գրում է կայքը:

«Միանգամայն հավանական է, որ ԱՄՆ-ը, որի նկատմամբ ՀՀ նոր իշխանություններն ավելի քան լոյալ են, փորձում է տապալել ռուսական պայմանագիրը»,- գրում է EADaily-ն և հիշեցնում ԱՄՆ նախագահի՝  ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Երևանում արված հայտարարությունները:

Ըստ կայքի`ամերիկյան զենքը թանկ է և վերապատրաստում է պահանջում, իսկ բուլղարական` խորհրդային նմուշի զենքին ՀՀ ԶՈՒ-ն լավ ծանոթ է, և այն ավելի մատչելի է:

Ի դեպ, ըստ թերթի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ Բուլղարիա կատարած այցից հետո, զենքի արտադրմամբ զբաղվող Վազովյան մեքենաշինական  գործարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ձեռնակության տնօրենների խորհուրդը եկամտաբեր պայմանագրերի կնքումից հետո որոշել է աշխատողներից յուրաքանչյուրին սուրբծննդյան պարգևավճար տալ`286 եվրոյի չափով: