կարևոր
5311 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-25 14:23
Քաղաքական

Արցախից փորձում են ձեռքերը լվանալ մարդիկ, որոնք որ իրենց գործունեությամբ տապալել են ամբողջ բանակցային գործընթացը․ Սեյրան Օհանյան

Ըստ էության մենք մի իրավիճակում ենք, երն ապագան տեսնելու համար ավելի անվտանգ միջավայրում անհրաժեշտ է կտրուկ փոփոխություններ անել, իսկ դրա հիմնական դերակատարները մեր երիտասարդներն են։ Այս մասին  «Բեկում» խորագրով համաերիտասարդական ֆորումին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Յուրաքանչյուր ազգի ավանդույթների պահպանման հիմքում  փորձից բացի, այն ամենը ինչ մեզ փոխանցվել է մեր ծնողներից, պապերից, երիտասարդներն են, որ պետք է ուսումնասիրեն, սթափ գնահատականներ տան, և փոխանցեն մեր ապագա սերունդներին մեր երկրի անվտանգությունը։ Նշված հարցերը առաջին մասը ՀՀ ազգային անվտանոգության մաս են կազմում  և ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշված է, որ մեր պետության, հասարակության, յուրաքանչյուր անհատի անվտանգության, կայուն զարգացման, ինքնապահպանման հիմքում պետք է լինեն համապատասխան երաշխիքներ, իսկ երաշխիքները, դա գործողությունների այն համադրումն է, որը պետք է բերի նաև անվտանգ և խաղաղ պայմանների»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ այս իշխանությունների ծրագրում նշված է, որ խաղաղությունը դա երաշխիք է անվտանգության , բայց խաղաղությունը ազգային անտվանգության արժեք է․

«Իսկ երաշխիքները նշված են հետևյալ հաջորդականությամբ․

1․արդյունավետ կառավարում

2․ժողովրդավարական հիմունքների տարածում

3․մարդու իրավունքներ

4․դատական համակարգի անկախությունը ու անաչառությունը

5․Զինված ուժերի մարտունակությունը, պաշտպանության համակարգի գործունեությունը

6․իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը

7․լայն ընդգրկվածություն ունեցող համարձակ արտաքին քաղաքականությունը

8․սոց․ արդարությունը ,իհարկե այստեղ կավելացնեի տնտեսության մակարդակը և ժողովրդական խնդիրները, որոնք կան ՀՀ-ում»,- ասաց նա։

Քաղաքական գործիչը նշեց, որ այս բոլորը կարելի է բաժանել 2 հարթակների ձևավորման մեջ․

«1․Ազգային երաշխիքներ, որը որ մեր ներքին ամրությունն է, մեր մարտունակությունն է, մեր համախմբվածությունն է

2․միջազգային երաշխիքներն են, դա արտաքին քաղաքականությունն է, աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում մեր դերն ու նշանակությունը մեզ ներկայացնելու արտաքին աշխարհում»։

Նա նշեց, որ այս եկու ուղղություններով աշխատանքի արդյունքում է, որ նախկինում ունեցել են հաջողություններ և յուրաքանչյուր պետության ռազմական ներուժն է, որը հնարավորություն է տվել ապահովել մեր անվտանգությունը։ Պատգամավորը նշեց, որ յուրաքանչյուր երկրի ռազմական ներուժը ունի 3 բաղկացուցիչ մաս․

«1․առաջինը դա երկրի տնտեսությունն է,թվում է թե առաջինը պետք է ասենք բանակ,բայց ռազմական ներուժի պոտենցիալի բաղկացուցիչ մասը առաջինը տնտեսությունն է և զարգացման մակարդակը։

2․բանակն է,զորահավաքային պատրաստակամությամբ,ընդ որում նաև տնտեսության զորահավաքային հնարավորություններով և համապատասխան պաշարներով։

3․գաղափարական, հայրենասիրական, ռազմասիրական դաստիարակությունն է, որտեղ կարծես թե մեր սերունդներին դաստիարակության ժամանակ ավելի շատ շեշտը դնում ենք երիտասարդ սերնդի դաստիարակության, բայց հայրենսիրություն ասածի մեջ մտնում է մեր ամբողջ ժողովուրդը»,- ավելացրեց պատգամավորը։

Սեյրան Օհանյանն ասաց, որ Հայաստանի 30 տարվա պատմության ընթացքում ստեղծվել է անվտանգային կուռ համակարգ, որի հիմքում հենված են եղել Հայաստանն ու Արցախը. «Ընդ որում Հայաստանն ու Արցախը նախկին քարտեզով ծանրության կենտրոնն ընկնում էր Մարտունի քաղաքում։ Հայաստանը Արցախի հետ միասին կարողանում էր կայուն զարգանալ։ Արցախը սահմանապահն էր հայկական լեռնաշխարհի, բայց այսօր այս իշխանությունների գործունեության ընթացքում Արցախը հայտնվել է անկլավային իրավիճակում։ Տեսնում ես, որ փորձում են ձեռքերը լվանալ մարդիկ, որոնք որ իրենց գործունեությամբ տապալել են ամբողջ բանակցային գործընթացը»։