կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-22 12:26
Աշխարհ

Կանադայի վարչապետն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առիթով

Կանադայի վարչապետն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առիթով
Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է. «Այս օրը մենք հանդիսավորությամբ հավաքվում ենք՝ ոգեկոչելու հայ ժողովրդի ողբերգական կորուստը, որը տեղի ունեցավ ավելի քան մեկ դար առաջ:

2015 թ. Համայնքների պալատը միաձայն ընդունեց որոշում՝ ապրիլի 24-ը հայտարարելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:  Այս օրը հիշատակվում է նրանց հիշատակը, ովքեր անարդարորեն կորցրեցին իրենց կյանքերն ու տուժեցին Ցեղասպանության ժամանակ: Մենք ոգեկոչում ենք նրանց և նրանց հետնորդներին, որոնցից շատերն այժմ բնակվում են Կանադայում:

Այս առիթով կանադացիները, անկախ դավանանքից կամ էթնիկական ծագումից, միասնաբար կանգնում են՝ հիշատակելու զոհերին և վերահաստատելու նվիրվածությունն այն հարցում, որ անտարբեր չեն եղել ատելության կամ բռնության ցանկացած ձևի նկատմամբ:

Հայոց ցեղասպանության հիշատակման այս օրը խնդրում եմ միանալ ինձ՝ հավատալու խաղաղության և փոխադարձ հարգանքի վրա ձևավորված ապագային»:
Image may contain: text