Միասին կարող ենք
կարևոր
727 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-24 13:20
Քաղաքական

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։

«Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև՝ 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի զոհերի։ Անպաշտպան մարդկանց նկատմամբ դաժան հաշվեհարդարը, որոնց սպանեցին, վիրավորեցին, վտարեցին իրենց հայրենի քաղաքներից ու բնակավայրերից, ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց տվեցին, թե ինչի են հանգեցնում կրոնական թշնամանքի հրահրումը, ազգայնականությունն ու այլատյացությունը։

Նշեմ, որ մեր երկրի դիրքորոշումն այս հարցում միշտ եղել է անփոփոխ։ Դեռևս 1915 թվականի մայիսին այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որով հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը դատապարտվել է որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ, իսկ արդեն պատմության նոր փուլում՝ 1995 թվականի ապրիլի 14-ի Պետդումայի հայտարարության մեջ»,- ասված է Պուտինի ուղերձում։