| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից հայ կին պատգամավոր Սելինա Դողանն իր ֆեյսբուքյան էջում ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է. «102-րդ տարելիցն է այն մեծ վշտի, որն սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ից և ավարտվեց այս հողերում ապրող հայերի զանգվածային ոչնչացմամբ: Պատճառն ինչ ուզում է լինի՝ այս հողերում հնագույն ազգի գոյությունը սիմվոլիկ մակարդակի հանգեցրած այս գործընթացի հետ առերեսումը կանգնած է մեր՝ հասարակության դեմ, որպես ամենամեծ պատասխանատվություն: Անցյալի հետ առերեսումը հասարակական տրավմաների հետ պայքարող կառավարությանը ոչ միայն չի նվաստացնի, այլև կհզորացնի: Առերեսումն էական է հետագայում նմանատիպ վշտերի կրկնությունը կանխելու համար:
1915-ը քննարկելու ամենաճիշտ հարթակը հասարակությանն ամբողջովին ներկայացնող խորհրդարանն է: Իշխանությունը, այս խորհրդարանն անգործունակ և անարդյունավետ դարձնելով, առաջ է անցել անգամ նման առերեսման հավանականությունից: Առերեսման համար միաժամանակ հարկավոր է սոցիալական առողջ և ապահով հիմք: Դարձյալ քաղաքական իշխանության վարած բևեռացնող քաղաքականությունն ու կիրառած ատելության լեզուն խոչընդոտում են նման մթնոլորտի ստեղծմանը»:
Դողանը նաև առանձնահատուկ կերպով շեշտել է ժողովրդավար խորհրդարանի ձևավորման կարևորությունը, ինչի գոյությունը, նրա խոսքով, առերեսման համար կարևոր է:
Պատգամավորը նաև չի մոռացել թուրքական բանակում ապրիլի 24-ին սպանված հայ զինծառայող Սևակ Բալըքչըին: «Այսօր նաև Սևակ Բալըքչըի` կասկածելի պայմաններում սպանության 6-րդ տարելիցն է: Սևակի համար մեր արդարության որոնումները չեն դադարելու»,- նշել է Դողանը՝ հոգու խաղաղություն ցանկանալով Սևակին և 1915 թվականի զոհերին: