|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման օրվա կապակցությամբ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հանդես է եկել հայտարարությամբ, գրում է asbarez.com-ը:
Վարչապետը հիշեցրել է, որ Կանադայի Սենատն ու Համայնքների պալատը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևեր են ընդունել, որոնք 1915 թվականի դեպքերը որակում են որպես ցեղասպանություն։
«Այսօր մենք ոգեկոչում ենք 1915-ին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի կյանքի ողբերգական կորստի 101-րդ տարելիցը։ Մենք պահպանում ենք այն մարդկանց մասին հիշողությունը, ովքեր զոհվել են, և նրանց, ովքեր ողջ են մնացել ցեղասպանության ընթացքում, և մեր խորին հարգանքն ենք հայտնում նրանց ժառանգներին, ներառյալ՝ նրանց, ովքեր այժմ Կանադան համարում են իրենց տունը»,- ասել է Կանադայի վարչապետը։
Այս հայտարարությունը ողջունել է Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC)։
«Մեզ ոգևորում է այն, որ վարչապետ Ջասթին Տրյուդոն հավատարիմ է ցեղասպանությունների դատապարտման հարցում Կանադայի պարտավորություններին, ներառյալ` Հայոց ցեղասպանության»,- ասել է ANCC -ի նախագահ Ժիրայր Բասմաջյանը: