կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-24 16:47
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանկ Էնգելի տեսաուղերձը՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելն տեսաուղերձով է հանդես եկել՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով. հայտնում է Yerkir.am-ը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Այսօր Հայոց Ցեղասպանության տարելիցն է, բայց այն նման չէ նախկինում նշված տարելիցներին։ Առաջին անգամ է, ինչ տարելիցը նշվում է վիրտուալ տիրույթում։ Այսօր միլիանավոր մարդիկ չեն բարձրանա Երևանում գտնվող Ծիծեռնակաբերդի բարձունք, ոչ մի բողոքի ակցիա աշխարհի հայկական գաղթօջախներում։ 2015-ին, երբ մենք կարողացանք մեծ հիշատակման արարողություն կազմակերպել Ստամբուլում, հազարավոր մարդկանց ներկայությունը պարտադիր էր, սակայն այս տարի դա հնարավոր չէ, որը ապացուցում է այն փաստը՝ Ցեղասպանության ճանաչումը պետք է չմնա այնտեղ, որտեղ այն հիմա կանգնած է։ Ես երախտապարտ եմ, որ կարողացել եմ փոքր-ինչ աջակցել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում իմ երկրի՝ Լյուքսեմբուրգի սահմաններում մի քանի տարի առաջ, և ես այս տարի ևս մեծ հաճույքով կմասնակցեի ոգեկոչման արարողությանը։ Դա հնարավոր չի լինի, ու մենք բոլորս գիտենք, թե ինչու։ Բայց միևնույն ժամանակ մենք գիտակցում ենք, որ սա չի ենթադրում որևէ փոփոխություն. Ցեղասպանությունը տեղի է ունեցել, և Ցեղասպանությունն այլևս երբեք տեղի չպետք է ունենա։  

Այսպիսով, այս անգամ առցանց ձևով, բայց միևնույն ուժերով մենք ոչ միայն հիշում ենք, այլև պահանջում ենք, որ այս արարքը երբեք չպետք է մոռացվի»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում.