Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալներն ավելացել են շուրջ 9,3 տոկոսով։ Արտադրվել է ընդհանուր առմամբ 2,1 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 178 մլն կՎտժ-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։
Ներքին շուկայում սպառվել է 1,7 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա։ Աճը նախորդ տարվա համեմատ կազմել է ավելի քան 10 տոկոս։ Ներքին շուկայում տարեսկզբի երեք ամիսներին ծախսվել է 156 մլն կՎտժ-ով ավել էլեկտրաէներգիա։
Ակտիվացել է էլեկտրաէներգիայի արտահանումը հարևան Վրաստան։ Առաջին եռամսյակում վրացական շուկա է առաքվել 75,8 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։
Դրան նպաստել է այս տարվա փետրվարին «Էներգոիմպեքս» ՓԲԸ-ի և «Գլոբալ Ինթերնեշիոնալ Էներջի» Կորպորացիայի միջև ստորագրված՝ Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրական էներգիայի փոխհոսքեր իրականացնելու վերաբերյալ պայմանագիր, ինչը թույլ է տվել օպտիմալացնել Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրման և սպառման ռեժիմները։ Արդյունքում՝ փետրվարին վրացական շուկա է առաքվել 25,4 մլն կՎտժ, մարտին` 50,8 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։
Կանխատեսվում է, որ ապրիլին արտահանումը Վրաստան կկազմի շուրջ 40 մլն կՎտժ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ուղղությամբ առաքումներ չեն իրականացվել։
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն