Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրամիությունն արձանագրում է Աղդամի ճանապարհով Արցախ ռուսական մարդասիրական օգնության առաքումը և ակնկալում, որ դա կխթանի տեղի բնակչության համար մարդասիրական կանոնավոր մատակարարումների վերսկսումը:
«Եվրամիությունն ակնկալում է, որ այսօրվա զարգացումներին կհետևեն ավելի կոնկրետ քայլեր առաջիկա օրերին և շաբաթներին՝ կապված Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև նրանց իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսության, հաշտեցման ջանքերի և ընդհանուր հայ - ադրբեջանական խաղաղության գործընթացի հետ», - հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսնակը:
Եվրամիությունը վերահաստատում է իր խորին համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ կնքված համաձայնագրերին և Միջազգային քրեական դատարանի հրամանին համապատասխան:
«Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ ապահովելու, որ ինչպես Լաչինը, այնպես էլ Աղդամ-Ասկերան երթուղին օգտագործվեն», - նշված է հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը շարունակում է սերտորեն ներգրավված լինել՝ առաջնային ուշադրություն դարձնելով լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակին։
«Նախագահ Միշելը վերջին մի քանի օրերին ինտենսիվ շփումներ է ունեցել ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ», - նշում է խոսնակը՝ հավելելով, որ այս հարցող շփումներ են եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Նյու Դելիում Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում: