|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների` Վրաստանի էլեկտրաէներգիայի ներմուծումն աճել է, իսկ բնական գազի ներմուծումը՝ նվազել։
Մասնավորապես, եթե 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին երկիրը գնել է 326.5 միլիոն դոլարի բնական գազ, ապա 2025 թվականին ներմուծման ծավալը կազմել է 325.433 միլիոն դոլար։
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում ադրբեջանական գազի ներմուծումը նվազել է, իսկ ռուսական գազը՝ աճել։
Ավելի կոնկրետ, եթե 2024 թվականի 11 ամիսներին Վրաստանը Ռուսաստանից գնել է 108.552 միլիոն դոլարի գազ, ապա 2025 թվականին ներմուծումը կազմել է 123.140 միլիոն դոլար։ Ադրբեջանից գազի ներմուծման ծավալը նվազել է 217.949 միլիոն դոլարից մինչև 202.293 միլիոն դոլար։
Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումն աճել է 14%-ով։
Էլեկտրաէներգիայի ներմուծումն աճել է Ադրբեջանից և Հայաստանից, իսկ Ռուսաստանից՝ նվազել։